VOANews.com

Ամերիկայի Ձայն ▪ Armenian Հեռուստատեսայինհաղորդումներ հայերենով

25 Ապրիլ 2009 

Ամերիկայի Ձայնն այսօր:

Լուրեր 45 լեզուներով
Թուրքիան դժգոհություն է արտահայտել հայերի սպանդի վերաբերյալ Օբամայի հայտարարության կապատակցությամբ

25/04/2009

Turkish Pres. Abdullah Gul attends energy summit 'Natural Gas for Europe. Security and Partnership' in Sofia, 24 Apr 2009
Թուրքիայի կառավարությունը դժգոհություն է արտահայտել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի այն հայտարարության կապակցությամբ, որով նա ճանաչեց Օսմանյան կայսրության վերջին տարիներին մեկ միլիոնից ավելի հայերի սպանդը:

Շաբաթ օրը Բուլղարիայում տեղի ունեցած հանդիպմանը ելույթ ունենալով` Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ասել է, որ ԱՄՆ-ի նախագահը պետք է կարեկցանքի խոսքեր ասեր նաև 1915-ից 1923 թվականներն ընկած ժամանակահատվածում զոհված “հարյուր հազարավոր թուրքերի և մահմեդականների” հիշատակին:

Մինչդեռ Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ Բարաք Օբամայի հայտարարության մեջ տեղ գտած որոշ կետեր “անընդունելի” են:

Ուրբաթ օրը նախագահ Օբաման հայտարարությամբ էր հանդես եկել Հայ զոհերի հիշատակի օրվա կապացությամբ, որում նա մասնավորապես նշել է, որ մոտ մեկ ու կես միլիոն հայրերի զանգվածային սպանությունները քսաներորդ դարի “ամենամեծ ոճրագործություններից” մեկն է:

Նախընտրական պայքարի ընթացքում Բարաք Օբաման հայերի սպանությունները որակել է որպես ցեղասպանություն, սակայն նախագահի պաշտոնն ստանձնելուց ի վեր նա այլևս չի կիրառել այդ եզրույթը:

Նախագահ Օբաման նաև հորդորել է հայ և թուրք ժողովուրդներին առաջ շարժվել հաշտեցման ուղով` հաշվի նստելով անցյալի փաստերի հետ:

Հայաստանը զանգվածային սպանությունները համարում է որպես թուրքական ուժերի կողմից իրականացված ցեղասպանություն: Սակայն Թուրքիան մեծապես դեմ է ցեղասպանության մեղադրանքներին և պնդում է, որ հայ զոհերի թիվը չափազանցված է, և որ Օսմանյան կայսրության փլուզման ընթացքում նաև բազմաթիվ թուրքեր են զոհվել:

Մինդչեռ հայերն ասում են, որ քսաներորդ դարի սկզբի սպանությունները տեղի են ունեցել Օսմանյան թուրքերի` հայ ժողովրդի դեմ ծրագրված գործողությունների արդյունքում: Հայերը մեծ ջանքեր են գործադրում առ այն, որ սպանությունները միջազգայնորեն որպես ցեղասպանություն ճանաչվեն:

Ֆրանսիան, Կանադան և Շվեյցարիան պատկանում են այն պետությունների թվին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Մինչդեռ մի շարք պետություններ` այդ թվում և Ամերիկայի Միացյալ Նահանգները, այն չեն ճանաչում:


E-mail This Article Հոդվածը ուղարկել
Print This Article Տպագիր տարբերակ
  Գլխավոր նյութեր

  Հավելյալ նյութեր
Օբամայի կառավարման առաջին հարյուր օրը Համաշխարհային հանդիպում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ
Աշխարհում կրոնի ազատության հարցերով ԱՄՆ-ի հանձնաժողովի համաձայն` Նիգերիայի կառավարությունը կրոնական հիմքերով բռնություններ է թույլ տալիս
Ֆրիդըմ Հաուս. Մամուլի ազատությունը 2008 թվականի ընթացքում
Խոզի գրիպի դեմ պատվաստանյութի մշակման համար ամիսներ կարող են պահանջվել
Լրացավ նախագահ Օբամայի պաշտոնավարման առաջին 100 օրը
Առողջապահական փորձագետներն զգուշացնում են, որ խոզի վարակը կշարունակի տարածվել
Համաշխարհային առողջապահության կազմակերպությունը խոզի գրիպի համավարակի ահազանգ է բարձրացրել
Նախագահ Օբաման արտաքին քաղաքականության նոր սկիզբ է դրել
Թուրքիան դժգոհություն է արտահայտել հայերի սպանդի վերաբերյալ Օբամայի հայտարարության կապատակցությամբ
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձը
Թուրքիան ձգտում է բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ
Թիմըթի Գայթների գնահատմամբ` ԱՄՆ-ի բանկերի ճնշող մեծամասնությունը բավարար կապիտալ ունեն