VOANews.com

Ամերիկայի Ձայն ▪ Armenian Հեռուստատեսայինհաղորդումներ հայերենով

25 Ապրիլ 2009 

Ամերիկայի Ձայնն այսօր:

Լուրեր 45 լեզուներով
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձը

24/04/2009

U.S. President Barack Obama speaks to representatives of the National Conference of State Legislatures at the White House in Washington, 20 Mar 2009Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ապրիլքսանչորսյան իր ուղերձում չօգտագործեց ՛՛ցեղասպանություն՝՝ բառը՝ անցյալ դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայերի հետ կատարվածը որակելով ՛՛Մեծ Եղեռն՝՝։ Նախագահ Օբամայի ուղերձում ասված է.

՛՛94 տարի առաջ սկսվեցին 2Օ-րդ դարի ամենամեծ դաժանությունները։ Ամեն տարի մենք կանգ ենք առնում՝ հիշելու Օսմանյան Կայսրության իշխանության վերջին տարիներին մեկ ու կես միլիոն հայերի սպանությունները եւ աքսորը։ ՛՛Մեծ Եղեռն՝՝-ը պետք է հավերժ մնա մեր հիշողության մեջ, այնպես ինչպես այն կենդանի է հայ ժողովրդի սրտերում։

Չհանգուցալուծված պատմությունը կարող է ծանր բեռ դառնալ։ Այնպես, ինչպես 1915 թվականի սարսափելի դեպքերն են մեզ հիշեցնում մարդու կողմից մարդկության դեմ իրագործված ոճիրների մասին, այնպես էլ, անցյալի ընդունումը խոստանում է հաշտեցման հզոր հեռանկար։ Ես միշտ իմ սեփական մտքերն եմ արտահայտել 1915 դեպքերի մասին։ Այն է՝ պատմությունը չի փոխվել։ Ես շահագրգռված եմ մնում փաստերի լիարժեք, անկեղծ եւ արդար ընդունմանը հասնելու հարցում։


Այժմ այդ նպատակին հասնելու լավագույն ուղին հանուն առաջընթացի հայ-թուրքական անցյալի փաստերը ուսումնասիրելու փորձերն են։ Ես լիովին պաշտպանում եմ ազնիվ, անկեղծ եւ կառուցողական քայլերով պատմության այս ցավալի էջերին մոտենալու թուրք եւ հայ ժողովուրդների ջանքերը։ Այդ ուղղությամբ հայերի եւ թուրքերի միջեւ տեղի է ունեցել համարձակ եւ կարեւոր երկխոսություն հենց Թուրքիայում։  Ես մեծապես աջակցում եմ Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորման ջանքերին։  

Շվեյցարիայի հովանավորությամբ, երկու երկրների կառավարությունները համաձայնության են եկել հարաբերությունների կարգավորման շրջանակների եւ ուղենիշների շուրջ։ Ես դրվատում եմ այս առաջընթացը եւ հորդորում, որ նրանք իրագործեն այն։
 Հայաստանն ու Թուրքիան միասնաբար կկերտեն խաղաղ, արդյունավետ եւ բարեկեցիկ հարաբերություններ։ Երկու երկրների ժողովուրդների դիրքերը, իրենց ընդհանուր պատմության ընդունմամբ եւ այլ ընդհանրությունների ճանաչմամբ, է՛լ ավելի կհզորանան։

Մեծ Եղեռնի զոհերին անհնար է վերադարձնել։ Սակայն վերջին 94 տարիներին հայության ներդրած ավանդը վկայում է հայ ժողովրդի տաղանդի, կարողությունների եւ տոկունության մասին, ինչպես նաեւ վերջնական պատասխանն է բոլոր նրանց, ովքեր փորձել են ոչնչացնել հայերին։ Միացյալ Նահանգները այսօր շատ ավելի հարուստ երկիր է շնորհիվ նաեւ ամերիկահայերի, ովքեր իրենց ավանդն են ներդրել մեր հասարակության մեջ։ Նրանցից շատերն այս երկիրն են ներգաղթել 1915 թվականի դեպքերի հետեւանքով։ 

Այսօր ես բարեկամության, համերաշխության եւ խորը հարգանքի զգացումներով կանգնում եմ համայն աշխարհի հայերի կողքին՝՝, ասել է նախագահ Բարաք Օբաման ապրիլքսանչորսյան իր ուղերձում։


Նախագահական ընտրարշավի ժամանակ Բարաք Օբաման բազմիցս էր հանդես եկել Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին եւ խոստացել նախագահ ընտրվելու դեպքում՝ ճանաչել այն։


E-mail This Article Հոդվածը ուղարկել
Print This Article Տպագիր տարբերակ
  Գլխավոր նյութեր

  Հավելյալ նյութեր
Օբամայի կառավարման առաջին հարյուր օրը Համաշխարհային հանդիպում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ
Աշխարհում կրոնի ազատության հարցերով ԱՄՆ-ի հանձնաժողովի համաձայն` Նիգերիայի կառավարությունը կրոնական հիմքերով բռնություններ է թույլ տալիս
Ֆրիդըմ Հաուս. Մամուլի ազատությունը 2008 թվականի ընթացքում
Խոզի գրիպի դեմ պատվաստանյութի մշակման համար ամիսներ կարող են պահանջվել
Լրացավ նախագահ Օբամայի պաշտոնավարման առաջին 100 օրը
Առողջապահական փորձագետներն զգուշացնում են, որ խոզի վարակը կշարունակի տարածվել
Համաշխարհային առողջապահության կազմակերպությունը խոզի գրիպի համավարակի ահազանգ է բարձրացրել
Նախագահ Օբաման արտաքին քաղաքականության նոր սկիզբ է դրել
Թուրքիան դժգոհություն է արտահայտել հայերի սպանդի վերաբերյալ Օբամայի հայտարարության կապատակցությամբ
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձը
Թուրքիան ձգտում է բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ
Թիմըթի Գայթների գնահատմամբ` ԱՄՆ-ի բանկերի ճնշող մեծամասնությունը բավարար կապիտալ ունեն