VOANews.com

Ամերիկայի Ձայն ▪ Armenian Հեռուստատեսայինհաղորդումներ հայերենով

01 Մայիս 2009 

Ամերիկայի Ձայնն այսօր:

Լուրեր 45 լեզուներով
Ֆրիդըմ Հաուս. Մամուլի ազատությունը 2008 թվականի ընթացքում

01/05/2009

[insert caption here]Աշխարհում ազատության եւ ժողովրդավարության զարգացումը խթանող Ֆրիդըմ Հաուզ խումբը հայտարարել է,  որ Եվրոպայի որոշ մասերում ազատ մամուլը սկսել է անհետանալ։


Միացյալ Նահանգներում հիմնադրված Ֆրիդըմ Հաուս խումբը ուրբաթ օրը, Նյուզիումի թանգարանում ունեցած մամլո ասուլիսում հայտարարեց, թե Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների 36 տոկոսը  զուրկ է ազատ մամուլից, մինչ նույնպես 36 տոկոսը ունեն միայն մասամբ ազատ մամուլ։


Ֆրիդըմ Հաուս խումբը  այս անկումը համարում է  մամուլի ազատության ամենամեծ անկումը աշխարհի մյուս շրջանների համեմատությամբ։  Զեկույցը, որն անդրադառնում է 2008 թվականի կացությանը, քննադատել է Ռուսաստանի դատական համակարգը, նշելով, որ այն ձախողել է պաշտպանել լրագրողներին հարձակումներից։  Զեկույցը նշել է նաեւ, որ իշխանությունները հաճախ ճնշում են բանեցնում Ռուսաստանի անկախ մամուլի վրա։ Կենտրոնական եւ Արեւելյան եվրոպայի, ինչպես նաեւ նախկինում խորհրդային երկրների շրջանում ութ երկրներ շարունակում են դասակարգվել որպես ազատ, 10 երկրներ՝   մասամբ ազատ,  եւ 10 երկրներ էլ՝ ոչ ազատ։   Այդ շրջանում մարդկանց մեծամասնությունը ապրում է ազատ մամուլ չունեցող երկրներում, եւ ազատ մամուլը մատչելի է բնակչության միայն 18 տոկոսին, նշում է զեկույցը։


Նախկին խորհրդային երկրների մեծ մասի վարքագիծը վատթարացել է  մարդու քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների նկատմամբ հարգանքի  եւ մամուլի ազատության առումով։
Մինչդեռ  Կենտրոնական Եվրոպայի երկրներն ու երեք Բալթյան երկրները հաղթահարելով խորհրդային շրջանի մամուլի  ժառանգությունը այժմ գնահատվել են,  որպես ազատ երկրներ։ 

Նախկինում խորհրդային 12 երկրներից 10 գնահատվել են որպես  ոչ ազատ երկրներ։ Ֆրիդըմ հաուզ խմբի ուսումնասիրած 195 երկրներից  եւ տարածքներից 10 վատթարագույն լրատվական մթնոլորտ ունեցող երկրներից երեքը ՝ Բելառուսը, Ուզբեկստանը եւ Թուրքմենստանը, նախկին խորհրդային երկրներ են։
Զեկույցում նշված է նաեւ, որ մամուլի ազատության բնագավառում  հետընթաց  արձանագրած նախկին խորհրդային երկրների թվում են  Հայաստանը, Ղրղզստանը եւ Ռուսաստանը։ Պատճառը, նշում է զեկույցը, հեռարձակման բնագավառում վերահսկողությունը խստացնող օրենքներն են։  2008 թվականի մարտին Հայաստանում հայտարարված արտակարգ դրության շրջանում, պետության կողմից գրաքննություն էր հաստատվել լրատվական միջոցների վրա ,  սահմանափակելով  թե՛ տեղական եւ թե՛ արտասահմանյան լրագրողների ազատությունը։  Իշխանությունները նաեւ հետաձգել են լրատվության բնագավառում նոր արտոնագրերի թողարկումը մինչեւ 2010 թվականը։


Ֆրիդըմ Հաուզի զեկույցը հատկապես քննադատել է  Ռուսաստանում ինքնագրաքննության աճը, նպատակ ունենալով կանխել  լրագրողների դեմ ուղղված հալածանքները եւ նույնիսկ սպանությունները։  Ռուսաստանում լրատվության միջոցների վրա պետական վերահսկողությունը լուրջ մտահոգություն է պատճառում, քանի որ այն բացասաբար է ազդում քաղաքական դաշտի զարգացման եւ  ընտրություններում իրազեկ որոշումներ կայացնելու ռուս ժողովրդի կարողության վրա, նշված է մամուլի ազատության շուրջ Ֆրիդըմ Հաուզ խմբի   2009 թվականի զեկույցում։


E-mail This Article Հոդվածը ուղարկել
Print This Article Տպագիր տարբերակ
  Գլխավոր նյութեր

  Հավելյալ նյութեր
Օբամայի կառավարման առաջին հարյուր օրը Համաշխարհային հանդիպում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ
Աշխարհում կրոնի ազատության հարցերով ԱՄՆ-ի հանձնաժողովի համաձայն` Նիգերիայի կառավարությունը կրոնական հիմքերով բռնություններ է թույլ տալիս
Ֆրիդըմ Հաուս. Մամուլի ազատությունը 2008 թվականի ընթացքում
Խոզի գրիպի դեմ պատվաստանյութի մշակման համար ամիսներ կարող են պահանջվել
Լրացավ նախագահ Օբամայի պաշտոնավարման առաջին 100 օրը
Առողջապահական փորձագետներն զգուշացնում են, որ խոզի վարակը կշարունակի տարածվել
Համաշխարհային առողջապահության կազմակերպությունը խոզի գրիպի համավարակի ահազանգ է բարձրացրել
Նախագահ Օբաման արտաքին քաղաքականության նոր սկիզբ է դրել
Թուրքիան դժգոհություն է արտահայտել հայերի սպանդի վերաբերյալ Օբամայի հայտարարության կապատակցությամբ
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձը
Թուրքիան ձգտում է բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ
Թիմըթի Գայթների գնահատմամբ` ԱՄՆ-ի բանկերի ճնշող մեծամասնությունը բավարար կապիտալ ունեն