VOANews.com

Ամերիկայի Ձայն ▪ Armenian Հեռուստատեսայինհաղորդումներ հայերենով

09 Հունվար 2009 

Ամերիկայի Ձայնն այսօր:

Լուրեր 45 լեզուներով
Հրապարակվել է ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիային կից գործող դեղագործության ինստիտուտի համաշխարհային առողջապահության բնագավառին վերաբերող տարեկան զեկույցը


16/12/2008

ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիային կից գործող դեղագործության ինստիտուտի՝ օրերս հրապարակած զեկույցում նշված է, որ ԱՄՆ-ը պետք է ավելի շատ գումար հատկացնի մարդկանց առողջական կացությունը բարելավելու նպատակով։ Զեկույցում նաեւ ներառվել են համաշխարհային առողջապահության բնագավառին վերաբերող առաջարկություններ ուղղված ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին։
Դեղագործության ինստիտուտի հրապարած զեկույցի առաջարկություններից գլխավորը ՝ավելի շատ գումարի հատկացումն է ՁԻԱՀ- ի եւ վտանգավոր այլ հիվանդությունների տարածումն աշխարհում կանխելու նպատակով։ Զեկույցում նաեւ նշվում է, որ մինչեւ 2012 թվականը ԱՄՆ-ը պետք է կրկնապատկի համաշխարհային առողջապահական ծրագրերը։

[insert caption here]
Ռութ Լեւին, Համաշխարհային զարգացման կենտրոնի փոխնախագահ
՛՛Ըստ մեր առաջարկության անհրաժեշտ է 7,5 միլիարդ դոլարի փոխարեն հատկացնել 15 միլիարդ դոլար՝՝, նշել է համաշխարհային զարգացման կենտրոնի փոխնախագահ՝ Ռութ Լեւինը։
Համաշխարհային զարգացման կենտրոնի փոխնախագահը նաեւ հավելել է, որ վերջին հինգ տարիների ընթացքում համաշխարհային առողջապհության համակարգում ԱՄՆ-ի կատարած ներդրումների մակարդակը միանշանակ աճել է ՝մասնավորապես ՁԻԱՀ-ի բուժման բնագավառում։ Ամերիկյան ֆինանսավորման շնորհիվ մշակվել է դեղամիջոցներ ՁԻԱՀ-ի եւ ՄԻԱՎ-ի կանխարգելման նոր ռազմավարություններ, որոնցից մեծապես շահել են միլիոնավոր մարդիկ։ Լեւինը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահի վարչակազմը կշարունակի համաշխարհային առողջապահական համակարգին ցուցաբերվող իր աջակցությունը։ Ըստ Լեւինի ՛՛Առաջնորդի դերը Միացյալ Նահանգներինն է , ինչպես նաեւ ԱՄՆ-ը չի կարող հետ կանգնել իր իսկ ստանձնած պարտավորություններից՝՝։
Այդուհանդերձ զեկույցում նշված է, որ ԱՄՆ-ը պետք է ավելի շատ գումար հատկացնի խրոնիկական ՝ ներառյալ սրտանոթային եւ քաղցկեղ հիվանդությունների դեմ պայքարելու համար։

[insert caption here]
Ռութ Լեւին, Համաշխարհային զարգացման կենտրոնի փոխնախագահ
՛՛Նման դեպքերում է հստակ դառնում, որ առողջապահության բնագավառի մեր խնդիրները համանման են զարգացող երկրների առողջապահության համակարգի դիմակայած խնդիրներին։ Դա նշանակում է, որ մենք շատ բան ենք առաջարկել շաքարախտ, սրտանոթային եւ քաղցկեղ հիվանդությունների բուժման համար՝՝, հավելել է Ռութ Լեւինը։
Սակայն ըստ համաշխարհային զարգացման կենտրոնի փոխնախագահի, արդի տնտեսական ճգնաժամի պարագայում առողջապահության բնագավառում հեշտ չի լինի իրականացնել վերոհիշյալ նպատակները, քանի որ արտասահմանյան օգնությունների մակարդակը նման դեպքերում սովորաբար նվազում է։
 


E-mail This Article Հոդվածը ուղարկել
Print This Article Տպագիր տարբերակ
  Գլխավոր նյութեր

  Հավելյալ նյութեր
ԱՄՆ-ի նոր Կոնգրեսի առաջին նստաշրջանի մեկնարկին զուգորդել են որոշ աղմկահարույց իրադարձություններ
Գազայի գոտում անցած երկու շաբաթների ընթացքում զոհվել է ավելի քան 7ՕՕ պաղեստինցի
Գազայի հատվածում ընթացող պատերազմական գործողությունների զոհերի թիվը շարունակում է աճել
Տնտեսական ճգնաժամի արդյունքում զգալի նվազել է համաշխարհային արտադրությունը
Բարակ Օբաման դիմակայում է լուրջ խնդիրներ միջազգային եւ ներքին քաղաքականության բնագավառում
Ռուսաստանը դադարեցրել է գազի մատակարարումն Ուկրաինային
Հրաժարվելով զինադադարի առաջարկներից` Իսրայելը շարունակում է Գազայի հատվածում տեղակայված Համասի թիրախների օդային ռմբակոծումը
Պակիստանցիները սգում են Բենազիր Բհուտոյի մահվան տարելիցին
Հնարավոր է, որ հունվարի 4-ին Վրաստանն ու ԱՄՆ-ը ռազմավարական համագործակցության պայմանագիր ստորագրեն
Ավելացել է ԱՄՆ-ի կարիքավոր համայնքների դպրոցներում կամավոր սկզբունքով ուսուցիչ աշխատելու ցանկություն հայտնած երիտասարդների թիվը
ԱՄՆ-ում վերջերս բացահայտված ինվեստիցիոն խարդախությունը մարդկային կյանք է խլել
Ո՞րն է լինելու Գուանտանամոյի կալանատան ապագան
Կամավորները շուրջ հարյուր հազար պսակներ են տեղադրել ԱՄՆ-ի գերեզմանոցներում` ի հիշատակ զոհված զինվորների
ԱՄՆ-ում երկու միլիոն շենքերի վերանորոգում ենթադրող էներգետիկ նոր ծրագիրը կարող է հանդիսանալ որպես տնտեսական ճգնաժամի և գլոբալ տաքացման հնարավոր լուծում
Հայաստանյան կացության մասին հարցազրույց Freedom House-ի վերլուծաբանի հետ  Video clip available
Քաղաքական կոռուպցիայի դեպքերն ԱՄՆ-ի պատմության ընթացքում
ԱՄՆ-ը ճգնաժամային փոխառություններ է տրամադրում ավտոարդյունաբերական ընկերությունների գոյատևման համար
Հեռուստամարաթոն Լոս Անջելեսում՝ ի պաշտպանություն Հայաստանի քաղբանտարկյալների  Video clip available
Ի պատասխան Մումբայիի հարձակումներին` Հնդկաստանը Պակիստանի վրա ռազմական հարձակում չի նախատեսում
ԱՄՆ-ում գործազուրկների թիվը հասել է 31 միլիոնի. միլիոնավոր ամերիկացիներ ստիպված են սննդի կտրոններ օգտագործել
Կշարունակի՞ Հազարամյակի մարտահրավեր կորպորացիան Հայաստանի հետ համագործակցությունը
Հրապարակվել է ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիային կից  գործող դեղագործության ինստիտուտի համաշխարհային առողջապահության բնագավառին վերաբերող տարեկան զեկույցը
Ավտոարդյունաբերության պետական աջակցության ծրագրի ձախողումը բացասաբար է ազդել աշխարհի ավտոարդյունաբերության վրա
Օբաման հերքել է Իլինոյսի նահանգապետի հետ անպատշաճ կապերի մասին հայտարարությունները
Վրացական խնդրի ապագան ԱՄՆ-ի նոր վարչակազմի օրոք