VOANews.com

Ամերիկայի Ձայն ▪ Armenian Հեռուստատեսայինհաղորդումներ հայերենով

09 Հունվար 2009 

Ամերիկայի Ձայնն այսօր:

Լուրեր 45 լեզուներով
Օբաման հերքել է Իլինոյսի նահանգապետի հետ անպատշաճ կապերի մասին հայտարարությունները

12/12/2008

President-elect Barack Obama is seen after speaking about Illinois Gov. Rod Blagojevich, 9 Dec. 2008 Իլինոյսի նահանգապետ Ռոդ Բլագոյեւիչը շարունակում է պաշտոնավարությունը, հակառակ այն բանի, որ  մեղադրվում է ԱՄՆ-ի սենատում Բարակ Օբամայի թափուր մնացած տեղը վաճառելու մեջ։ 

՛՛Մեր գրասենյակը ներգրավված չէ Սենատում թափուր մնացած իմ տեղին առնչվող որեւէ գործարքի՛՛, ասել է Օբաման։

Ավելի վաղ Միացյալ նահանգների գլխավոր դատախազ Փաթրիկ Ֆիցջերալդը հաստատել էր, թե նորընտիր նախագահ Օբաման Բլագոյեւիչի դեմ հարուցված մեղադրանքի մաս չի կազմում։  Միաժամանակ, Օբաման հայտարարել է, թե ինքը անցումային շրջանի իր աշխատախմբին հանձնարարել է տեղեկություններ հավաքել նահանգապետ Բլագոյեւիչի գրասենյակի հետ բոլոր անցյալ կապերի մասին եւ հրապարակել դրանք։

Ակնկալվում է, որ Իլինոյսի օրենսդիրները կհանդիպեն քննարկելու համար Օբամայի թափուր մնացած տեղին նոր սենատոր նշանակելու իրավասություններից Բլագոյեւիչին զրկելու հարցը։

Օբաման լրագրողներին հայտնել է, թե ինքը չի վստահում Բլագոյեւիչի կարողությունները նահանգապետի պաշտոնում։

՛՛Հուսով եմ որ նահանգապետը անձամբ որոշում կկայացնի պաշտոնից հեռանալու մասին եւ հրաժարական կտա՛՛, ասել է Օբաման։

Բլագոյեւիչը նորագույնն է Իլինոյսի նահանգի այն քաղաքական գործիչների ցանկում, ովքեր մեղադրվում են կոռուպցիայի մեջ, հեղինակազրկելով այդ նահանգի ամբողջ քաղաքական համակարգը։

Կարծում եմ, թե Իլինոյսում, ինչպես նաեւ ամբողջ Ամերիկայում, իշխում են երկու տեսակետներ քաղաքականության մասին։ Տեսակետներից մեկի համաձայն, քաղաքականության մեջ մուտք գործող անձինք ինքնազոհ կերպով հանրությանը ծառայելու նպատակ են հետապնդում, իսկ մյուս տեսակետի համաձայն, քաղաքականությունը բիսնես է եւ քաղաքական գործիչները պաշտպանում են իրենց սեփական շահերը։

Բլագոյեւիչի գործն այժմ հետաքննության փուլում է, սակայն նա շարունակում է հերքել իր դեմ հարուցված մեղադրանքները։


E-mail This Article Հոդվածը ուղարկել
Print This Article Տպագիր տարբերակ
  Գլխավոր նյութեր

  Հավելյալ նյութեր
ԱՄՆ-ի նոր Կոնգրեսի առաջին նստաշրջանի մեկնարկին զուգորդել են որոշ աղմկահարույց իրադարձություններ
Գազայի գոտում անցած երկու շաբաթների ընթացքում զոհվել է ավելի քան 7ՕՕ պաղեստինցի
Գազայի հատվածում ընթացող պատերազմական գործողությունների զոհերի թիվը շարունակում է աճել
Տնտեսական ճգնաժամի արդյունքում զգալի նվազել է համաշխարհային արտադրությունը
Բարակ Օբաման դիմակայում է լուրջ խնդիրներ միջազգային եւ ներքին քաղաքականության բնագավառում
Ռուսաստանը դադարեցրել է գազի մատակարարումն Ուկրաինային
Հրաժարվելով զինադադարի առաջարկներից` Իսրայելը շարունակում է Գազայի հատվածում տեղակայված Համասի թիրախների օդային ռմբակոծումը
Պակիստանցիները սգում են Բենազիր Բհուտոյի մահվան տարելիցին
Հնարավոր է, որ հունվարի 4-ին Վրաստանն ու ԱՄՆ-ը ռազմավարական համագործակցության պայմանագիր ստորագրեն
Ավելացել է ԱՄՆ-ի կարիքավոր համայնքների դպրոցներում կամավոր սկզբունքով ուսուցիչ աշխատելու ցանկություն հայտնած երիտասարդների թիվը
ԱՄՆ-ում վերջերս բացահայտված ինվեստիցիոն խարդախությունը մարդկային կյանք է խլել
Ո՞րն է լինելու Գուանտանամոյի կալանատան ապագան
Կամավորները շուրջ հարյուր հազար պսակներ են տեղադրել ԱՄՆ-ի գերեզմանոցներում` ի հիշատակ զոհված զինվորների
ԱՄՆ-ում երկու միլիոն շենքերի վերանորոգում ենթադրող էներգետիկ նոր ծրագիրը կարող է հանդիսանալ որպես տնտեսական ճգնաժամի և գլոբալ տաքացման հնարավոր լուծում
Հայաստանյան կացության մասին հարցազրույց Freedom House-ի վերլուծաբանի հետ  Video clip available
Քաղաքական կոռուպցիայի դեպքերն ԱՄՆ-ի պատմության ընթացքում
ԱՄՆ-ը ճգնաժամային փոխառություններ է տրամադրում ավտոարդյունաբերական ընկերությունների գոյատևման համար
Հեռուստամարաթոն Լոս Անջելեսում՝ ի պաշտպանություն Հայաստանի քաղբանտարկյալների  Video clip available
Ի պատասխան Մումբայիի հարձակումներին` Հնդկաստանը Պակիստանի վրա ռազմական հարձակում չի նախատեսում
ԱՄՆ-ում գործազուրկների թիվը հասել է 31 միլիոնի. միլիոնավոր ամերիկացիներ ստիպված են սննդի կտրոններ օգտագործել
Կշարունակի՞ Հազարամյակի մարտահրավեր կորպորացիան Հայաստանի հետ համագործակցությունը
Հրապարակվել է ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիային կից  գործող դեղագործության ինստիտուտի համաշխարհային առողջապահության բնագավառին վերաբերող տարեկան զեկույցը
Ավտոարդյունաբերության պետական աջակցության ծրագրի ձախողումը բացասաբար է ազդել աշխարհի ավտոարդյունաբերության վրա
Օբաման հերքել է Իլինոյսի նահանգապետի հետ անպատշաճ կապերի մասին հայտարարությունները
Վրացական խնդրի ապագան ԱՄՆ-ի նոր վարչակազմի օրոք