2002թ.-ին LEP.gov կայքը ստեղծվեց Սահմանափակ անգլերենի միջգերատեսչական աշխատանքային խմբի (LEP) կողմից: LEP.gov-ին հովանավորում է Դաշնային կոորդինացիայի և Համապատասխանության բաժինը (FCS)՝ ըստ Միացյալ Նահանգների Արդարադատության նախարարության քաղաքացիական իրավունքների բաժնի:
Մեր առաքելությունը
LEP.gov-ի առաքելությունն է՝ ռեսուրսներ ու տեղեկատվություն տարածելու միջոցով օգնել ընդլայնել և կատարելագործել անգլերենի սահմանափակ կարողություններ ունեցող անձանց համար լեզվական օգնության ծառայությունները`ըստ դաշնային օրենսդրության:
Ինչպես բողոք ներկայացնել
Եթե դուք կամ ձեզ ծանոթ մեկը ազգային ծագման խտրականության է ենթարկվում անգլերեն լեզվով հաղորդակցվելու սահմանափակ ունակության պատճառով, ապա կարող եք բողոք ներկայացնել ՝ սեղմելով ստորև նշված հղման վրա:
Տեղեկատվություն՝ ըստ թեմայի
Եթե ցանկանում եք լրացուցիչ տեղեկություններ ստորև նշված թեմաներից որևէ մեկի վերաբերյալ, խնդրում ենք դիմել FCS-ին էլեկտրոնային փոստի LEP@usdoj.gov հասցեին կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 202-307-2222: