VOANews.com

Ամերիկայի Ձայն ▪ Armenian Հեռուստատեսայինհաղորդումներ հայերենով

16 Հունվար 2009 

Ամերիկայի Ձայնն այսօր:

Լուրեր 45 լեզուներով
Կշարունակի՞ Հազարամյակի մարտահրավեր կորպորացիան Հայաստանի հետ համագործակցությունը


16/12/2008

[insert caption here]

 Հազարամյակի մարտահրավեր կորպորացիան, 2ՕՕ4 թվականին իր գործունեությունը սկսելուց հետո, տնտեսական աճի միջոցով աշխարհում աղքատությունը վերացնելու նպատակով մինչ այժմ 18 երկրների համար հաստատել է 6 միլիարդ 3ՕՕ միլիոն դոլարի ծրագրեր։
Դեկտեմբերի 11-ի հանդիպման ժամանակ կորպորացիայի տնօրենների խորհուրդը որոշեց օժանդակության նման ծրագիրը տարածել եւս երեք երկրների վրա։ Դրանք են Կոլումբիան, Ինդոնեզիան ու Զամբիան։


 Լիբերիան նույն օրը հայտարարվեց որպես  թեկնածու երկիր։ ՝՝Թեկնածու՛՛ այս դեպքում նշանակում է, որ բարեփոխումների կողմնակից երկրի կառավարությունը կստանա նախնական փոքր գումարներ, որոնք պիտի օգնագործի զարգացման նպատակով իրականացվող քաղաքականությանը զարկ տալու համար։
Հազարամյակի մարտահրավերի պահանջները չբավարարելու համար, այն է՝ տնտեսական զարգացմանը նպաստելու գործում ժողովրդավարական չափանիշներով քաղաքականություն չվարելու պատճառով, կորպորացիայի ծրագրից զրկվեց Նիկարագուան։
Ծրագրից դուրս մնացին Բոլիվիան, Ուկրաինան ու Արեւելյան Թիմորը։ Նախնական ծրագրից դուրս մնաց Եմենը։ 


Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի տնօրենների խորհուրդը Վաշինգտոնում անցկացրած իր հանդիպման ժամանակ վերանայեց Հայաստանում կառավարության կողմից բարեփոխումներին ուղղված վերջին մի քանի ամիսների գործունեության առաջընթացը ու կրկնեց Հայաստանում ժողովրդավարական եղանակով կառավարման առնչությամբ իր մտահոգությունները։ Սակայն միեւնույն ժամանակ հույս հայտնեց, որ Հայաստանի կառավարությունը կկատարի էական բարեփոխումներ իրականացնելու մասին տրված խոստումները։ 


Կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչի խոսքերով, կորպորացիան կոչ է անում Հայաստանի նոր կառավարությանը վերանայել իր վերաբերմունքը ժողովրդավարական սկզբունքների նկատմամբ։
՝՝Աշնանը մենք հանդիպում ունեցանք նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որն առաջարկեց երկրի հարավային շրջանում ավտոմայրուղու կառուցման ֆինանսավորումը, որը կազմում էր 17 միլիոն դոլար, թողնել Հայաստանին։ Ու փաստորեն Հայաստանի կառավարությունը գտավ ֆոնդեր դրա համար։ Հազարամյակի մարտահրավերը իր ֆինանսավորումն այս ուղղությամբ կվերսկսի մարտ ամսին՛՛, ասաց Ջոն Դանիլովիչը։ 


Ուզում ենք, ասաց նա, որ Հայաստանի կառավարությունը մեծացնի բարեփոխությունների արագությունը։
Նրա խոսքերով, աղքատությունը վերացնելու գործում Հայաստանն ունի դրական ցուցանիշներ, սակայն հարկավոր է, որ ծրագրի անդամ բոլոր երկրները, այդ թվում՝ Հայաստանը, կենտրոնանան ոչ միայն աղքատության ու դրա համար դրամական հատկացումներ ստանալու խնդրի վրա, այլեւ պահպանեն ժողովրդավարության հարցում բարձր ցուցանիշներ։ 


Շուտով լրանում է Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի հիմնադրման հինգ տարին, ինչը նշանակում է, որ ծրագրում ընդգրկված երկրները կներկայացնեն երկրորդ հնգամյա ծրագրին մասնակցելու հայտեր։ Իսկ մասնակցության համար պիտի ապացուցեն, որ բավարարում են ժողովրդավարության չափանիշները։


Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի տնօրենների խորհուրդը շարունակելու է հետեւել իրադրությունը Հայաստանում, հետագա համագործակցության հարցը՝ քննարկելու մարտ ամսին։

 


E-mail This Article Հոդվածը ուղարկել
Print This Article Տպագիր տարբերակ
  Գլխավոր նյութեր

  Հավելյալ նյութեր
Մահմեդական Համաս խմբավորման և Իսրայելի միջև հակամարտության պատմական ակունքները
Ռուսաստանը վերսկսեց Ուկրաինայի տարածքով բնական գազի առաքումները դեպի Եւրոպա
Թուրքիայում շարունակվում են բռնի հեղաշրջում կազմակերպելու մեղադրանքներով ձերբակալությունները
Ռուսաստանը և Եվրոպական Միությունը ստորագրել են գազի տարանցման մոնիտորինգի վերաբերյալ պայմանագիր, որին Ուկրաինան դեռևս չի միացել
Ադրբեջանում ձերբակալվել են արտասահմանյան ռադիոկայանների հեռարձակման արգելման դեմ պայքարող ընդդիմության ներկայացուցիչներ
Միացյալ Նահանգները եւ Վրաստանը ռազմավարական համագործակցության պայմանագիր են ստորագրել
ԱՄՆ-ի Առևտրի պալատը տնտեսական վերականգնման ծրագիր է առաջարկել
ԱՄՆ-ի նոր Կոնգրեսի առաջին նստաշրջանի մեկնարկին զուգորդել են որոշ աղմկահարույց իրադարձություններ
Գազայի գոտում անցած երկու շաբաթների ընթացքում զոհվել է ավելի քան 7ՕՕ պաղեստինցի