VOANews.com

Ամերիկայի Ձայն ▪ Armenian Հեռուստատեսայինհաղորդումներ հայերենով

 

Ամերիկայի Ձայնն այսօր:

Լուրեր 45 լեզուներով
Ամերիկյան ավտոարդյունաբերության խոշորագույն երեք ընկերությունների  գործադիրներ օրերս հանդիպել են ԱՄՆ-ի մի խումբ սենատորների հետ։


19/11/2008

[insert caption here]

 Ամերիկայն ավտոարդյունաբերության խոշորագույն երեք ընկերությունների  գործադիրներ օրերս ԱՄՆ-ի մի խումբ սենատորների հետ հանդիպման ժամանակ հավաստում էին, թե համաշխարհային ֆինասական ճգնաժամը մեծապես խորացնում է իրենց խնդիրները ավանդն ունի այդ բնագավառում։ Սակայն սենատի բանկային հարցերով հանձնաժողովի նախագահ Քրիսթոֆեր Դոթը գտնում է,որ վերջիններս չէին կարող դա չկանխատեսել հաշվի առնելով վերջին չորս տարիներին ավտոընկրեությունների դիմակայած դժվարությունները։ Սենատորը ավտոարտադրողների անհաջողությունների պատճառը բացատրում է վերակազմավորվելու ՝ վերջիններիս անկարողությամբ, որի արդյունքում այժմ  վճարում են բոլորը։   
[insert caption here]
Քրիսթոֆեր Դոթ, ԱՄՆ-ի սենատոր

" Ավտոարտադրողները ծաղրեցին հիբրիտ ավտոմեքենաները, համաշխարհային ջերմացման պարագայում նրանք հեգնեցին այն դերակատարությունը, որը կարող էր ունենալ իրենց արտադրանքը այլընտրանքային էնրեգիայի աղբյուրներ փնտրելու գործում։
ԱՄՆ-ի կոնգրեսի դեմոկրատներն առաջարկում են տնտեսությանը զարկ տալու նպատակով հաստատված կառավարության  տնտեսական նոր ծրագրով նախատեսված 700 միլիարդ դոլարից վարկեր տրամադրել ավտոարտադրողներին։ Սակայն այդ առաջարկին ընդիմացել են  սենատի հնարապետականները եւ նախագահ Բուշի վարչակազմը պնդելով, թե ավտոարդյունաբերությունը պետք է օգտագործեր Էներգետիկայի նախարարության հատկացրած 25 միլիարդ դոլարի վարկը ավելի արդյունավետ ավտոմեքենաներ արտադրելու համար։։
Ավտոարդյուանբերության խոշորագույն երեք ընկրեությունների  գործադիրները միասնաբար  հայտարարեցին, որ եթե ավտոարտադրող ընկերություններից որեւե  մեկը փլուզվի դա միանշանակ կազդի մյուսների վրա, ինչպես նաեւ նկատելի վնաս կհարուցի ամերիկյան տնտեսությանը։ Ջեներալ Մոթորսի գործադիր տնօրեն Ռիչարդ Վագոները նաեւ հավելեց, որ ավտարդյունաբերության փլուզումը կունեա աղետալի հետեւանքները, քանի որ միլիոնավոր մարդիկ կմնան գործազուրկ։
[insert caption here]
Ռիչարդ Վագոներ, ՛՛Ջեներալ Մոթորս՝՝ ավտոընկերության գործադիր տնօրեն
՛՛Արդի մեր անհաջողությունների գլխավոր պատճառը համաշխարհային ֆինանսակնա ճգնաժամն է՝՝։
Սակայն հանրապետական քննադատները վստահեցնում են, որ  ֆինանասական ճգնաժամը ավտոարդյունաբերության բնագավառի այժմյան խնդիրների  միակ պատճառը չէ։ Ըստ քննադատների ամերիկյան ավտոմեքենաների արտադրությունն այդքան էլ արդյունավետ չէ, իսկ արտադրության ծախսը շատ ավելի բարձր է, քան արտասահամանյան  ընկերությունների արտադրության ավտոմեքենաներինը։ Ֆորդի Մոթորի նախագահ Ալան Մուլելը հավելեց, որ ընկերութունը վերակառուցվել է իր եկամուտը մեծացնելու նպատակով։
[insert caption here]
Ալան Մուլել, ՛՛Ֆորդ՝՝ ավտոընկրեության գործադիր տնօրեն
՛՛Կրճատվել է արտադրանքի ծավալն ու աշախտակազմը, ինչպես նաեւ մինչեւ 2009 թվականի վերջե չեն նախատեսվում նպաստներ եւ շխատավարձի ավելացում։ Այս միջոցառումները ձեռնարկվել են նորագույն ավտոմեքենաների արտադրության եւ ընկերության  ապագա ապահովության համար։՝՝
Քրայսլեր մակնիշի ավտոմեքենաների վաճառքը այս տարվա մեջ միայն նվազել է 25 տոկոսով։ Ամերիկյան ավտոարդյունաբերության  բնագավառում երբեւիցե չի արձանագրվել խոշորագույն ընկերությունների ավտոմեքենաների վաճառքի նման անկում։ Քրայսլեր ընկերության տնօրեն՝ Ռոբերթ Նարդելին հայտարարել է, որ ընկերությունը չի կարող շարունակել իր գոյությունը առանց կառավարության օգնության։
[insert caption here]
Ռոբերթ Նարդելիշ ՛՛Քրայսլեր՝՝ ավտոընկերության գործադիր տնօրեն
՛՛ Սննկացումից խուսափել թերեւս անհնարին է։ Իսկ արդի ճգնաժամը հաղթահարելու նպատակով ավտոարդյունաբերությունը  միասնական հայտ է ներկայացրել  25 միլիարդ դոլարի օգնություն ստանալու նպատակով՝՝։
ԱՄՆ-ի կոնգրեսում ներկայումս  տնտեսությունը ծանր կացությունից դուրս բերելու համար նոր ծրագրի հաստատման աշխատանքները թերեւս սառեցվել են։ Ուշագրավ է, որ ավելի վաղ կոնգրեսում տեղի ունեցած լսումներից մեկի ժամանակ ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Հենրի Փոլսոնը հակադրվեց փրկության  տնտեսական փաթեթից հավելյալ 25 միլիարդ դոլար օգտագործելու դեմոկրատների ծրագրին։


E-mail This Article Հոդվածը ուղարկել
Print This Article Տպագիր տարբերակ
  Առնչվող նյութեր
Աշխարհի տարբեր անկյուններից  մարդիկ դեռեւս շարունակում են  շնորհավորագրեր  ուղարկել Վաշինգտոն ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Բարաք Օբամային
Բարաք Օբամայի առաջին հարյուր օրը
Ներկայումս ամերիկյան ավտոարդյունաբերությունը  դիմակայում է լուրջ խնդիրներ
Օբամայի թեկնածության դեմ քվեարկած ամերիկահայերը կասկածի տակ են դնում ցեղասպանության բանաձեւի հաստատման Օբամայի կարողությունները գործում
Փոլսոնի օրերս կատարած հայտարարության համաձայն ներդրումային պարտքերը հետ գնելու կառավարության նախաձեռնությունը այդքան էլ արդյունավետ ուղի չէ կիրառելու տնտեսական նոր ծրագիրը
Ֆինանսական հաստատություններին ծանր կացությունից դուրս բերելու ջանքերը նախագահ Բուշի վարչակազմի հիմնական շեշտադրումն է
Նոր Սպիտակ տունը կանգնած է ավելի կարծր դիրքեր որդեգրող Կրեմլի առջեւ
Նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Բարաք Օբաման է որոշելու ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ուղղությունը
Օբամաների ընտանիքը  իրենց երկու դստե՝ր Մալյայի եւ Սաշայի  հետ միասին շուտով կտեղափոխվեն աշխարհի ամենահարգի բնակավայրը՝ Սպիտակ տուն
Ի՞նչ ընթացքում է ԱՄՆ-ում բանկային համակարգը ոտքի կանգնեցնելու գործը
 
  Գլխավոր նյութեր
Մահմեդական Համաս խմբավորման և Իսրայելի միջև հակամարտության պատմական ակունքները

  Հավելյալ նյութեր
Ռուսաստանը վերսկսեց Ուկրաինայի տարածքով բնական գազի առաքումները դեպի Եւրոպա
Թուրքիայում շարունակվում են բռնի հեղաշրջում կազմակերպելու մեղադրանքներով ձերբակալությունները
Ռուսաստանը և Եվրոպական Միությունը ստորագրել են գազի տարանցման մոնիտորինգի վերաբերյալ պայմանագիր, որին Ուկրաինան դեռևս չի միացել
Ադրբեջանում ձերբակալվել են արտասահմանյան ռադիոկայանների հեռարձակման արգելման դեմ պայքարող ընդդիմության ներկայացուցիչներ
Միացյալ Նահանգները եւ Վրաստանը ռազմավարական համագործակցության պայմանագիր են ստորագրել
ԱՄՆ-ի Առևտրի պալատը տնտեսական վերականգնման ծրագիր է առաջարկել
ԱՄՆ-ի նոր Կոնգրեսի առաջին նստաշրջանի մեկնարկին զուգորդել են որոշ աղմկահարույց իրադարձություններ
Գազայի գոտում անցած երկու շաբաթների ընթացքում զոհվել է ավելի քան 7ՕՕ պաղեստինցի