VOANews.com

Ամերիկայի Ձայն ▪ Armenian Հեռուստատեսայինհաղորդումներ հայերենով

02 Հունվար 2009 

Ամերիկայի Ձայնն այսօր:

Լուրեր 45 լեզուներով
Բարակ Օբաման դիմակայում է լուրջ խնդիրներ միջազգային եւ ներքին քաղաքականության բնագավառում

02/01/2009

Barack Obama greets well-wishers in Kailua, Hawaii, 01 Jan 2009Նորընտիր նախագահ Բարակ Օբաման ավարտելով իր արձակուրդը Հավայան կղզիներում վերադարձել է Չիկագո, որից հետո նրա ընտանիքը կհաստատվի մայրաքաղաք  Վաշինգտոնում։  Նոր նախագահի պաշտոնում Օբաման կկանգնի  միջազգային եւ ներքին  լուրջ մարտահրավերների առջեւ։
՛՛Մենք    ազդեցիկ  ծրագրերի կարիքն ունենք, որոնք կվերականգնեն տնտեսության կենսունակությունը՛՛, ասել է Բարակ Օբաման։


Առաջնայինը Կոնգրեսին համոզելն է, որ նեցուկ կանգնի, տնտեսագետների հաշվարկներով,  մեկ տրիլիոն դոլարի հասնող մի փաթեթի, որը տնտեսությունը դուրս կբերի գնալով խորացող տնտեսական հապաղումից։     Այդ փաթեթի օգտին օրենսդիրների հավանությունը  ձեռք բերելու համար նախագահից կպատանջվեն մեծ ջանքեր, որոնք կսկսվեն, երբ Օբաման, հունվարի հինգին, հանդիպի կոնգրեսի ղեկավար անդամների հետ։


՛՛Կոնգրեսը պատրաստ է գումարներ հատկացել  բարեփոխումների իրագործմանը։  Օբաման իրապես կարող է նախաձեռնել ազդեցիկ տնտեսական քայլեր, որոնց թվում նաեւ առողջապահության բնագավառի բարեփոխումներ՝՝, ասել է Էյ Բի Սի հեռուստակայանի քաղաքական մեկնաբան Քոքի Ռոբերտսը։


Երկրի ներսում առկա մարտահրավերներից է նաեւ  կրթության բնագավառի բարելավումն ու արտասահմանյան նավթից Միացյալ Նահանգների կախվածության նվազեցումը,  բնապահպանությանը նպաստող այլընտրանքային տեխնոլոգիաների մշակման միջոցով։


Մերձավոր Արեւելքում վերջերս տեղի ունեցող իրադարձությունները նույնպես կարեւոր տեղ կզբաղեցնեն նորընտիր նախագահի օրակարգում։  Բռնությունները գնալով սաստկանում են  Իսրայելի  ու պաղեստինյան Համաս խմբի միջեւ։  

Մարտահրավերների թվում են նաեւ Պակիստանում   ծայրահեղական խմբավորումների չեզոքացումն ու Իրաքում եւ Աֆղանստանում շարունակվող պատերազմները։
Քաղաքական վերլուծաբանների համաձայն տնտեսական խնդիրների լրջությունը հավանաբար կպահանջի, որ նորընտիր նախագահը  հրաժարվի նախկինում արած իր որոշ խոստումներից, ինչպիսին  էր  օրինակ տարեկան  25Օ,000 դոլարից  ցածր եկամուտ ունեցողների հարկերը չբարձրացնելու խոստումը։


E-mail This Article Հոդվածը ուղարկել
Print This Article Տպագիր տարբերակ
  Գլխավոր նյութեր

  Հավելյալ նյութեր
ԱՄՆ-ի նոր Կոնգրեսի առաջին նստաշրջանի մեկնարկին զուգորդել են որոշ աղմկահարույց իրադարձություններ
Գազայի գոտում անցած երկու շաբաթների ընթացքում զոհվել է ավելի քան 7ՕՕ պաղեստինցի
Գազայի հատվածում ընթացող պատերազմական գործողությունների զոհերի թիվը շարունակում է աճել
Տնտեսական ճգնաժամի արդյունքում զգալի նվազել է համաշխարհային արտադրությունը
Բարակ Օբաման դիմակայում է լուրջ խնդիրներ միջազգային եւ ներքին քաղաքականության բնագավառում
Ռուսաստանը դադարեցրել է գազի մատակարարումն Ուկրաինային
Հրաժարվելով զինադադարի առաջարկներից` Իսրայելը շարունակում է Գազայի հատվածում տեղակայված Համասի թիրախների օդային ռմբակոծումը
Պակիստանցիները սգում են Բենազիր Բհուտոյի մահվան տարելիցին
Հնարավոր է, որ հունվարի 4-ին Վրաստանն ու ԱՄՆ-ը ռազմավարական համագործակցության պայմանագիր ստորագրեն
Ավելացել է ԱՄՆ-ի կարիքավոր համայնքների դպրոցներում կամավոր սկզբունքով ուսուցիչ աշխատելու ցանկություն հայտնած երիտասարդների թիվը
ԱՄՆ-ում վերջերս բացահայտված ինվեստիցիոն խարդախությունը մարդկային կյանք է խլել
Ո՞րն է լինելու Գուանտանամոյի կալանատան ապագան
Կամավորները շուրջ հարյուր հազար պսակներ են տեղադրել ԱՄՆ-ի գերեզմանոցներում` ի հիշատակ զոհված զինվորների
ԱՄՆ-ում երկու միլիոն շենքերի վերանորոգում ենթադրող էներգետիկ նոր ծրագիրը կարող է հանդիսանալ որպես տնտեսական ճգնաժամի և գլոբալ տաքացման հնարավոր լուծում
Հայաստանյան կացության մասին հարցազրույց Freedom House-ի վերլուծաբանի հետ  Video clip available
Քաղաքական կոռուպցիայի դեպքերն ԱՄՆ-ի պատմության ընթացքում
ԱՄՆ-ը ճգնաժամային փոխառություններ է տրամադրում ավտոարդյունաբերական ընկերությունների գոյատևման համար
Հեռուստամարաթոն Լոս Անջելեսում՝ ի պաշտպանություն Հայաստանի քաղբանտարկյալների  Video clip available
Ի պատասխան Մումբայիի հարձակումներին` Հնդկաստանը Պակիստանի վրա ռազմական հարձակում չի նախատեսում
ԱՄՆ-ում գործազուրկների թիվը հասել է 31 միլիոնի. միլիոնավոր ամերիկացիներ ստիպված են սննդի կտրոններ օգտագործել
Կշարունակի՞ Հազարամյակի մարտահրավեր կորպորացիան Հայաստանի հետ համագործակցությունը
Հրապարակվել է ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիային կից  գործող դեղագործության ինստիտուտի համաշխարհային առողջապահության բնագավառին վերաբերող տարեկան զեկույցը
Ավտոարդյունաբերության պետական աջակցության ծրագրի ձախողումը բացասաբար է ազդել աշխարհի ավտոարդյունաբերության վրա
Օբաման հերքել է Իլինոյսի նահանգապետի հետ անպատշաճ կապերի մասին հայտարարությունները
Վրացական խնդրի ապագան ԱՄՆ-ի նոր վարչակազմի օրոք