Իրաքի կառավարությունը փորձում է կանգնեցնել խոլերա հիվանդության տարածումը, սակայն ինչպես Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն է տեղեկացնում, այն արդեն տարածվել է երկրի կեսում ու անցել դեպի Իրան:
ԱՄՆ-ում լիովին ոչնչացված է մալարիա տարածող մոծակը, սակայն հիվանդությունն այստեղ ի սպառ վերացված չէ: Շատ դեպքերում բժիշկներն ԱՄՆ-ում չեն էլ տարբերում հիվանդության ախտանիշները:
Կոնգրեսի կողմից հանձնարարված մի նոր զեկույցի համաձայն, դպրոցներում հարկավոր է կիրառել սննդականոնի հավելյալ օրենքներ այն մասին, թե ինչ կարելի է վաճառել դպրոցների ինքնաշխատ մեքենաներով եւ ճաշարաններում:
Աշխարհում այսօր տասնութ միլիոն մարդ տառապում է ալցհայմերի հիվանդությամբ: Հիվանդության գլխավոր ախտանիշը մտածողության անկումն է, որն ավելի հաճախ նկատվում է մեծահասակների մոտ: ԱՄՆ-ը այս առումով կանգնած է մեծ խնդրի առջեւ: